երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
2023թ. հունվարին ՊԵԿ-ն ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

2023թ. հունվարին ՊԵԿ-ն ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է նախորդ շաբաթվա կարևոր իրադարձությունները։
 
2023թ. հունվարին ՊԵԿ-ն ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր։ Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 40.2 մլրդ դրամ։
 
ՊԵԿ-ը հիշեցնում է հարկ վճարողներին․ 2023 թվականին հատուկ հարկման համակարգ ընտրելու վերջնաժամկետը 2023 թվականի փետրվարի 20-ն է։
 
Կոմիտեն հիշեցրել է նաև, որ ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ՊԵԿ դիմում ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չկա։
 
ՊԵԿ-ը և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։
 
Նախորդ տարի hիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարի վերադարձման ծրագրից օգտվել է 29 199 շահառու, պետբյուջեից վերադարձվել է 36․5 մլրդ դրամ։
 
2022 թվականի ընթացքում ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնը ստացել է 242 640 հարցադիմում։
 
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը կանխել է շուրջ 480 միլիոն դրամ արժեքով ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը։ ՊԵԿ-ը կանխել է «մեթամֆետամին» և «մարիխուանա» տեսակի թմրանյութերի անօրինական տեղափոխումն ու իրացումը։

  • Կիսվել: