չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
2023 թ․ պետք է ներդրված լինի միասնական տոմսային համակարգը․ Տիգրան Ավինյան

2023 թ․ պետք է ներդրված լինի միասնական տոմսային համակարգը․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն այսօր ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը։ Աշխատանքային մի շարք ուղղություններից բացի նա անդրադարձել է տրանսպորտային բարեփոխումներին։

«Տրանսպորտային բարեփոխումները չեն ենթադրում միայն ավտոբուսների ձեռքբերում։ Տրանսպորտային բարեփոխումը ենթադրում է միասնական տոմսային համակարգ, հարմարեցված կանգառներ, կանգառասրահներ, չվացուցակ, ավտոբուսների համար առանձնացված գծեր։

Ինչ վերաբերում է միասնական տոմսային համակարգին, մրցույթը կայացել է, այն փուլում ենք, երբ քաղաքապետարանը պետք է պայմանագիր կնքի հաղթող կազմակերպության հետ»,- ասաց Ավինյանը։

Ավինյանը նշեց, որ 2023 թվականին պետք է ներդրված լինի համակարգը։

  • Կիսվել: