հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
2022 թ. դեկտեմբերին ունենք ՀՀ-ում վճարվող աշխատատեղերի նոր ռեկորդային ցուցանիշ. Նիկոլ Փաշինյան

2022 թ. դեկտեմբերին ունենք ՀՀ-ում վճարվող աշխատատեղերի նոր ռեկորդային ցուցանիշ. Նիկոլ Փաշինյան

2022 թվականի դեկտեմբերին ունենք ՀՀ-ում վճարվող աշխատատեղերի նոր ռեկորդային ցուցանիշ: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դեկտեմբերին արձանագրել ենք 704 հազար 420 վճարվող աշխատատեղ: 2021 թվականի դեկտեմբերի նկատմամբ 2022 թվականի դեկտեմբերին աշխատատեղերն ավել են 44 հազար 949-ով, իսկ 2022 թվականին 2018 թվականի մայիսի նկատմամբ այդ թիվն ավել է 156 հազար 431 աշխատատեղով»,- ասաց Փաշինյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ 2022 թվականի դեկտեմբերին 2018 թվականի մայիսի նկատմամբ համախառն աշխատավարձային ֆոնդն ավել է 136 միլիարդ 411 միլիոն դրամով, 2022 թվականի դեկտեմբերին 2021 թվականի դեկտեմբերի նկատմամբ՝ 49 միլիարդ 989 միլիոն դրամով:

«Միջին ամսական աշխատավարձը 2022 թվականի դեկտեմբերին 2021 թվականի դեկտեմբերի նկատմամբ ավել է 19,2 տոկոսով»,- հայտնեց վարչապետը:

  • Կիսվել: