ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
2020-ի մարտին կարագի և շաքարավազի գները նախորդ 2 տարվա համեմատ ավելի ցածր են եղել․ ՏՄՊՊՀ

2020-ի մարտին կարագի և շաքարավազի գները նախորդ 2 տարվա համեմատ ավելի ցածր են եղել․ ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է մայրաքաղաքի չորս խոշոր առևտրային ցանցերում մի շարք ապրանքների՝ հացի, կարագի, շաքարավազի, ալյուրի մանրածախ գները 2018, 2019, 2020 թվականների մարտ ամսվա դրությամբ:

Տվյալների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ 2020 թվականի մարտ ամսին որոշ ապրանքների, մասնավորապես, կարագի, շաքարավազի գներն ավելի ցածր են եղել նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատ:

Հացի և ալյուրի գծով հիմնականում ունենք փոքր գնային բարձրացումներ, կամ գները պահպանվել են նույն մակարդակի վրա:

Միաժամանակ, ըստ ՀՀ ԿԲ-ի՝ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը 2018, 2019 և 2020 թվականների մարտ ամսին կազմել է համապատասխանաբար 480, 487 և 489 դրամ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում:

  • Կիսվել: