կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
2 խախտում՝ ծանր կացության մեջ հայտնված ընտանիքների բնակարանային վարձի փոխհատուցման ծրագրի մոնիթորինգի արդյունքում

2 խախտում՝ ծանր կացության մեջ հայտնված ընտանիքների բնակարանային վարձի փոխհատուցման ծրագրի մոնիթորինգի արդյունքում

Սույն թվականի հունվարի 23-30-ը ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարության կողմից իրականացվել է մոնիթորինգ՝ Ֆինանասական ծանր կացության մեջ հայտնված ընտանիքների բնակարանային վարձի փոխհատուցման ծրագրի (ԱՀ կառավարության 2022թ. մարտի 3-ի N 199-Ն որոշում) շահառուների շրջանում: Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է խախտման 2 դեպք՝ հայտնում է ՏԿԵ նախարարությունը։

Պետությանը հասցված վնասը մի դեպքում կազմել է 299.555 դրամ, մյուս դեպքում՝ 208.002 դրամ: Գումարները վերադարձվել են պետական բյուջե: Նախարարության կողմից իրականացվող տարբեր ծրագրերի շրջանակներում մոնիթորինգները շարունակական կլինեն: Արդյունքները կհրապարակվեն նախարարության ֆեյսբուքյան էջում:

ԱՀ ՏԿԵ նախարարությունը կոչ է անում տարբեր ծրագրերից օգտվող շահառուներին ցուցաբերել պատասխանատվություն և անհարկի չարաշահումներ թույլ չտալ:

  • Կիսվել: