կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
12-ամսյա գնաճը երրորդ եռամսյակում կազմել է 1.3 տոկոս՝ նպատակայինից ցածր. ԿԲ

12-ամսյա գնաճը երրորդ եռամսյակում կազմել է 1.3 տոկոս՝ նպատակայինից ցածր. ԿԲ

2024 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ օգոստոսին կազմելով 1.3%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս պահպանվել է ցածր մակարդակում՝ հուլիսին կազմելով 0.3%։

ԿԲ-ից հայտնում են, որ 2024 թ-ի երրորդ եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են:

«Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր:

Տարեսկզբից Մերձավոր Արևելքում ստեղծված աշխարհաքաղաքական խնդիրները, ինչպես նաև միջազգային առևտրային հարաբերություններում աճող լարվածությունը որոշակի ռիսկեր են առաջացրել առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման և միջազգային ապրանքահումքային շուկայում գների տատանողականության ավելացման տեսանկյունից:

Միաժամանակ գործընկեր երկրներում աշխատաշուկայի պայմանների որոշակի թուլացումը վկայում է պահանջարկի միջավայրի կայունացման միտումների մասին: Այս համատեքստում հավանական է, որ գործընկեր երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կդիտարկեն դրամավարկային պայմանների աստիճանական թուլացում՝ դեռևս պահպանելով զսպող դիրքը: Արդյունքում՝ արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունները ՀՀ տնտեսության վրա կպահպանվեն»,-ասված է ԿԲ հաղորդագրությունում:

  • Կիսվել: