հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԶՈւ ԳՇ պետն ասում էր՝ ստորագրի էդ թուղթն էդ վիճակում, ես ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, չեմ ստորագրի. Փաշինյանը՝ Մեղրիի ու Ղազախի մասին

ԶՈւ ԳՇ պետն ասում էր՝ ստորագրի էդ թուղթն էդ վիճակում, ես ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, չեմ ստորագրի. Փաշինյանը՝ Մեղրիի ու Ղազախի մասին

Այսօր ինձ ասում են, որ Մեղրի եմ տալիս, Մեղրիով միջանցք եմ տալիս. Մեղրին տալու գաղափարը բանակցային սեղանին հայտնվել է դեռեւս 1998 թվականին: Այս մասին այսօր Արարատի մարզի Արտաշատ քաղաքում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ես չեմ ուզում թաքցնել, նոյեմբերին այդ թեման էլ է եղել, Ղազախի շրջանի գյուղերի թեման էլ է եղել։ Մեր ԶՈւ Գլխավոր շտաբի պետն ասում էր՝ ստորագրի էդ թուղթն էդ վիճակում, ես ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, չեմ ստորագրի, եւ այդ պահին մարդիկ են եղել ներկա, մի հոգի չէ, երկու հոգի չէ: Սա է իրականությունը:

Այն ժամանակ, երբ դուք թողել եք, որ այս հարցերը հայտնվեն բանակցային սեղանին եւ բաց եք թողել խաղաղության ամենակարեւոր բանաձեւը... Իսկ խաղաղության բանաձեւը պետք է լիներ հետեւյալը՝ երկիրը պետք է զարգանար՛՛:

 

 

  • Կիսվել: