շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Զորքի մոտ հայտնաբերվել է մի քանի հարյուր միավոր սմարթֆոններ․ Արծրուն Հովհաննիսյան

Զորքի մոտ հայտնաբերվել է մի քանի հարյուր միավոր սմարթֆոններ․ Արծրուն Հովհաննիսյան

Անցնող երկու օրերի ընթացքում ՀՀ ԶՈւ-երում Հրամանատարության և ՀՀ ՊՆ ՌՈ պրոֆիլակտիկ աշխատանքների ընթացքում զորքի մոտ հայտնաբերվել է մի քանի հարյուր միավոր սմարթֆոններ։  Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Դրանք բոլորը հանձնվելու են զինծառայողների ծնողներին։ Հերթական անգամ հորդորում ենք զինծառայողներին և նրանց հարազատներին, զերծ մնալ զինծառայողներին չթույլատրված հեռախոսների տրամադրումից։ Դրանք վտանգում են իրենց կյանքը, ստորաբաժանման անվտանգությունը հարցականի տակ են դնում, առաջացնում են ոչ կանոնադրային մթնոլորտ»,- մասնավորապես ասված է նրա տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: