չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Զորամիավորման անձնակազմը դուրս է բերվելու նախորոշված շրջաններ. անցկացվելու է հրամանատարաշտաբային զորավարժություն

Զորամիավորման անձնակազմը դուրս է բերվելու նախորոշված շրջաններ. անցկացվելու է հրամանատարաշտաբային զորավարժություն

ԶՈւ գլխավոր շտաբի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի ղեկավարությամբ մայիսի 17-21-ն անցկացվելու է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ պայմանական հակառակորդի ագրեսիայի սպառնալիքի պայմաններում առկա ուժերով և միջոցներով պաշտպանողական օպերացիայի նախապատրաստման ու վարման թեմայով։

Ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից, հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակներում N զորամիավորման զորավարժարաններից մեկում իրականացվելու է մարտական հրաձգությամբ բրիգադային մարտավարական զորավարժություն: Մարտական պատրաստականության բարձր աստիճանի պայմաններում զորամիավորման անձնակազմը դուրս է բերվելու նախորոշված շրջաններ։ Խաղարկվող մարտավարական դրվագների ընթացքում ստուգվելու են հրամանատարական կազմի՝ մարտավարական զորավարժության նախապատրաստման և անցկացման, գործողությունների պլանավորման և ղեկավարման կարողությունները։

  • Կիսվել: