շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ

Զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ

N զորամասում մարտի 3-ին հայտարարվել է ուսումնական տագնապ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զորամասը բերվել է մարտական պատրաստականության աստիճանի, զինծառայողները, համապատասխան հանդերձանքով և սպառազինությամբ, դուրս են եկել մշտական տեղակայման վայրերից և զբաղեցրել նպաստավոր դիրքեր։

Ստորաբաժանումների հրամանատարները հրահանգավորել են անձնակազմին առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ։

 

 

  • Կիսվել: