հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Զորամասերից մեկում «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլը

Զորամասերից մեկում «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլը

ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում օգոստոսի 26-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամարզական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլը:

Մասնակիցներն իրականացրել են պայմանական վիրավորների տարհանում մարտադաշտից և ցուցաբերել առաջին բուժօգնություն:

Մրցափուլում առավել հաջող է հանդես եկել Բելառուսի թիմը՝ ստանալով անհատական վարպետության համար ամենաբարձր գնահատականներն ու ամենաքիչ տուգանային միավորները:

Օգոստոսի 27-ին մասնակիցներն ուժերն են չափելու «Պրոֆեսիոնալ» մրցաձևի «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլում:

 

  • Կիսվել: