կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Զորակոչից տարկետում տրամադրելու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը՝ մայիսի 13-ին

Զորակոչից տարկետում տրամադրելու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը՝ մայիսի 13-ին

2021 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 11:30-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանձնաժողովի աշխատանքները կկազմակերպվեն դռնփակ:

ԿԳՄՍ նախարարությունը միաժամանակ տեղեկացնում է, որ բողոքարկման առկայության դեպքում այն քննարկելու ժամանակ քաղաքացիները հանձնաժողովի նիստին մասնակցելու հնարավորություն կունենան:

  • Կիսվել: