երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Զորակոչից խուսափած ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի գալ հայրենիք` ազատվելով քրեական պատասխանատվությունից

Զորակոչից խուսափած ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի գալ հայրենիք` ազատվելով քրեական պատասխանատվությունից

27 տարեկան Հայաստանի այն քաղաքացիները, որոնք չեն ծառայել զինված ուժերում և որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարվել, առաջիկայում հնարավոր է համաներվեն` հնարավորություն ստանալով հայրենիք վերադառնալ:

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ պատգամավորների նախաձեռնությամբ, ապա կառավարության լրամշակմամբ օրենսդրական փոփոխությունների փաթեթ է մշակվել, որը հնարավորություն է տալու 27 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչներին առանց որևէ նախապայմանի վերադառնալ հայրենիք:

«Մեկ տարի ժամանակ տրամադրելու ենք, որ գան Հայաստան` առանց որևէ նախապայմանի ու քրեական հետապնդումից ազատվեն: Մեկ տարի հետո կվերադառնանք խստացումների նախաձեռնությանը»,- ասաց Քոչարյանը:

Պատգամավորը հայտնեց, որ Արդարադատության նախարարության կողմից կոմիտեի նիստին է ուղարկվել փոփոխությունների փաթեթը, այժմ ակնկալվում է Կառավարության դրական եզրակացությունը, ապա նախագծերը կքննարկվեն խորհրդարանում: Ըստ Քոչարյանի` բոլորին հնարավորություն է տրվելու օր առաջ վերադառնալ Հայաստան և իրենց խնդիրները` քրեական պատասխանատվությանն առնչվող հարցերը լուծել Հայաստանում:

  • Կիսվել: