չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Զորակոչի մեկնարկից սկսած՝ շուրջ 30 նորակոչիկների մոտ կորոնավիրուս է հաստատվել․ ՊՆ խոսնակ

Զորակոչի մեկնարկից սկսած՝ շուրջ 30 նորակոչիկների մոտ կորոնավիրուս է հաստատվել․ ՊՆ խոսնակ

Նոր տեսակի կորոնավիրուս է ախտորոշվել շուրջ 30 զորակոչիկի մոտ։ Այս մասին InfoPort.am-ին հաստատեց ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ստեփանյանը նշեց, որ տվյակները արձանագևվել են երկրում զորակոչի մեկնարկից՝ հուլիսի 1-ից սկսած։

«Վարակված նորակոչիկներից 13-ն արդեն ապաքինվել է։ Զորակոչիկները մեկուսացվել են, ստանում են համապատասխան բուժում և ապաքինվելուց հետո կհամալրեն ԶՈՒ շարքերը»․- նշեց ՊՆ խոսնակը։

 

  • Կիսվել: