երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Զոհված զինծառայողներն առաջնագծում չեն եղել. Արծրուն Հովհաննիսյան

Զոհված զինծառայողներն առաջնագծում չեն եղել. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր Տավուշում ադրբեջանական կրակից զոհված ժամկետային երկու զինծառայողներն առաջնագծում չեն եղել: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, նշց, որ զոհված զինծառայողներն առաջնագծում չեն եղել, բայց քանի որ մարտական գործողություններ են ընթանում,  բոլոր օղակները և բնագծերն այժմ մարտի մեջ են:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հակառակորդի կրակոցի հետևանքով հայկական կողմն ունի ևս երկու զոհ՝ ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:

 

  • Կիսվել: