կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Զոհված զինծառայողների վարկերը պետք է մարվեն». Թագուհի Թովմասյան

«Զոհված զինծառայողների վարկերը պետք է մարվեն». Թագուհի Թովմասյան

ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ այսօր խորհրդարանում ընթանում է քննարկում 44 օր տեւած ռազմական գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, Արցախից տեղահանվածների համար բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից արտոնությունների սահմանման հնարավորությունների վերաբերյալ:

Քննարկմանը հրավիրված են ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, ՀՀ Կենտրոնական բանկից, Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահն ու գործադիր տնօրենը, մի շարք բանկերի ղեկավարներ: Թագուհի Թովմասյանը նիստի ժամանակ հանդես եկավ բացման խոսքով:

  • Կիսվել: