հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Զոհված հայ զինծառայողներից ոմանց մարմիններն ադրբեջանական ԶՈՒ-երի հսկողության տակ են․ ԱՀ ՄԻՊ

Զոհված հայ զինծառայողներից ոմանց մարմիններն ադրբեջանական ԶՈՒ-երի հսկողության տակ են․ ԱՀ ՄԻՊ

Արցախի ՄԻՊ-ը փաստահավաք առաքելության հիման վրա պատրաստել է միջանկյալ զեկույց, որում ներկայացված են սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ագրեսիայի վերաբերյալ գործողությունները։ Այս մասին նա ասաց այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ:

՛՛Բաց և փակ աղբյուրներից մենք տեղեկություն ունենք, որ զոհված հայ զինծառայողների մարմիններ կան, որ գտնվում են ադրբեջանական Զինված ուժերի վերահսկողության ներքո։ Հաշվի առնելով 2016թ․-ի ապրիլյան պատերազմի ժամանակ արձանագրված վայրագությունները՝ կենդանի և մահացած զինծառայողների հանդեպ, ներառյալ՝ գլխատումները, խոշտանգումները, դիակապտությունները, այդ բոլոր դեպքերն արձանագրել ենք նաև մենք՝ ՄԻՊ-ի զեկույցում։ Բոլոր դեպքերից  90%-ում արձանագրվել են նմանատիպ խախտումներ՛՛,-նշեց Բեգլարյանը։

Նա հավելեց, որ շատ կարևոր է արձանագրել, որ դրանից հետո ադրբեջանական իշխանությունները հրապարակավ պարգևատրել և խրախուսել են այդ տիպի հանցագործություններ կատարած անձանց։

՛՛Այդ համատեքստում, կարծում եմ, որ այժմ մեր զինծառայողների մարմինները շատ լուրջ վտանգի տակ են և հավանականությունը բարձր է, որ  նրանց մարմինները կարող են լրացուցիչ իրավախախտումների և վայրագությունների ենթարկվել։ Այս տեսանկյունից ևս միջազգային իրավապաշտպան համայնքը մեծ անելիք ունի կանխարգելելու նմանատիպ խախտումները՛՛,-ասաց ԱՀ ՄԻՊ-ը:

  • Կիսվել: