չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
 ԶՈՒ մարտական հենակետերում ստուգումներ են անցկացվել

ԶՈՒ մարտական հենակետերում ստուգումներ են անցկացվել

Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանը, բարոյահոգեբանական վիճակը և մարտական հենակետերի ապահովվածությունը ստուգելու նպատակով փետրվարի 24-ին հայկական զինված ուժերի 5-րդ զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալը զորամասերից մեկի պահպանության գոտու մարտական հենակետերում անցկացրել են անակնկալ ստուգումներ:

Զորամիավորման հրամանատարի տեղակալը ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական դիրքերում իրականացված ինժեներական աշխատանքներին:

Ստորաբաժանումների հրամանատարներին տրվել են ցուցումներ ծառայության կազմակերպման և իրականացման վերաբերյալ:

  • Կիսվել: