հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառումը չի կայացել կորոնավիրուսի պատճառով. Սարգսյան

ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառումը չի կայացել կորոնավիրուսի պատճառով. Սարգսյան

Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառումը առկախվել է կորոնավիրուսի պատճառով: 

«Գիտեմ, որ առկախվել է և ժամանակավոր: Տեսնենք՝ երբ կնշվի: Կատարվել էին նախապատրաստական աշխատանքներ, հրավիրատոմսեր էին ուղարկվել, նաև մի շարք միջոցառումներ էին նախատեսվել, որոնք կասեցվեցին»,- լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:  

Նա նշել է, որ ՊՆ-ում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են նախորդ տարվա կատարված աշխատանքները, որից հետո երկրորդ հանդիսավոր մասում նաև հնչել են շնորհակալական խոսքեր, շնորհավորանքներ 30-ամյակի կապակցությամբ:

«Սա կարելի էր համարել համազգային տոն, և այդ տրամաբանությամբ էլ սկսվել էին նախապատրաստական աշխատանքները, սակայն ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով հետաձգվեցին»,- ասաց պաշտպանության փոխնախարարը:

 

  • Կիսվել: