ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԶՈՒ ԳՇ «Վստահության գիծը» կգործի ամենօրյա ռեժիմով

ԶՈՒ ԳՇ «Վստահության գիծը» կգործի ամենօրյա ռեժիմով

Զինծառայողների իրա­վունքների իրացմանը խոչընդոտող գործոնները չեզոքացնելու, բողոքներին ու առաջարկներին օպերատիվ արձագանքելու, իրա­վիճակին տիրապետելու և անհրաժեշտ որոշումներ կայացնելու, ինչպես նաև հրամանատար-զինվոր փոխվստահությունն ամ­րապնդելու նպատակով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով նախորդ տարվանից ԶՈՒ գլխավոր շտաբում գործում է «Վստահության գիծ» ծա­ռա­յութ­յունը՝ 85-01, 85-02, 85-03 հեռախոսահամարներով:

Ապրիլի 13-ից «Վստահության գիծ» ծառայությունն անցել է ամենօրյա ռեժիմով աշխատանքի` ժամը 09:00-ից մինչև 21:00-ն, այդ թվում՝ նաև շաբաթ և կիրակի օրերին: Դիմումները, առաջարկները կամ բողոքները, ըստ անհրա­ժեշ­տու­թյան, կարող են ներկայացվել նաև անանուն:

ՊԲ ենթակա զորամասերի զինծառայողները «Վստահության գիծ» ծառայությանը կարող են դիմել նաև (010) 66-00-54 հեռախոսահամարով: Անհրա­ժեշտության դեպքում (բջջային քարտի հաշվին ոչ բավարար գումար լինելու պատ­ճառով) «Վստահության գծի» զանգ ընդունած աշխատակ­իցը կապահովի հետա­դարձ զանգը:

Սահմանվել է խիստ վերահսկողություն «Վստահության գիծ» դիմած զինծառայողների նկատմամբ խտրական վերա­բեր­մունքն ու նրանց հետապնդումը բացառելու համար, իսկ նմանօրինակ երևույթ ի հայտ գալու դեպքում անմի­ջապես կնշանակվի ծառայողական քննություն և կընդունվի համարժեք որոշում: Ըստ անհրաժեշտության, բարձրացված հարցերի առնչությամբ կցուցաբերվի իրավական և խորհրդատվական աջակցություն:

  • Կիսվել: