կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԶՈւ ԳՇ պետն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին և ռազմական կցորդին

ԶՈւ ԳՇ պետն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին և ռազմական կցորդին

Ապրիլի 22-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին` դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Պրեդրագ Պրլիչի ուղեկցությամբ (նստավայրը` ք. Թեհրան):

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ռազմական ոլորտում հայ-սերբական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին, քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հետագա ծրագրերը:

  • Կիսվել: