ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետի հայտարարագիրը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ներկայացված չէ

ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետի հայտարարագիրը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ներկայացված չէ

Երեկ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ է նշանակվել Էդվարդ Ասրյանը։ Նա փոխարինել է  Արտակ Դավթյանին։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից փորձեցինք տեղեկանալ, թե ինչ հայտարարագիր է ներկայացրել ԳՇ նորանշանակ պետը, սակայն, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքի՝ Ասրյանը 2021 թվականի տարեկան հայտարարագիր չի ներկայացրել, ներկայացնելու վերջնաժակետը սույն թվականի մայիսի 31–ն էր։

  • Կիսվել: