կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նրա դիվերսանտ լինել-չլինելու հարցը որոշվում է Քննչական կոմիտեում. ԳՇ պետը ադրբեջանցի զինծառայողին վերադարձնելու մասին

Նրա դիվերսանտ լինել-չլինելու հարցը որոշվում է Քննչական կոմիտեում. ԳՇ պետը ադրբեջանցի զինծառայողին վերադարձնելու մասին

Դա Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պարտականությունը չէ: Այս մասին, այսօր «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում փաստը, որ ադրբեջանցի զինծառայողին Հայաստանը որպես բարի կամքի դրսեւորում որոշել է վերադարձնել Ադրբեջանին:

Դիտարկմանը, որ գուցե այդ ադրբեջանցի զինծառայողը դիվերսա՞նտ է եղել, չի մոլորվել, Ասրյանն ասաց. «Եթե ուշի-ուշով հետեւել եք, քննություն է անցկացվել համապատասխան քննչական մարմիններում եւ նրա դիվերսանտ լինել-չլինելու հարցը որոշվում է հենց քննչական կոմիտեում կատարված գործառույթների արդյունքում»:

Հարցին՝ ինչ-որ բանի դիմա՞ց է ադրբեջանցի զինծառայողը տրվում Ադրբեջանին, նա արձագանքեց. «Դա ԳՇ պետի գործառույթը չէ»:

Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։ Հիշեցնենք, որ վերջինս Հայստանի սահմանը հատել էր Տեղ գյուղի սահմանի մոտ:

  • Կիսվել: