երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այցելել են զորավարժարան

ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այցելել են զորավարժարան

Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցելություն զորավարժարան՝ քաղաքացիների մարտական հրաձգության դասընթացները լուսաբանելու նպատակով։
Լրագրողները ոչ միայն հետևել են հրաձգության դասընթացներին, մասնակիցների տպավորություններին և գրանցած արդյունքներին, այլև սեփական փորձով գործնական հրաձգության մասնակիցը դարձել՝ ստուգելով իրենց կրակային պատրաստության հմտությունները։
Նախքան գործնական հրաձգության վարումը՝ լրագրողները հրահանգավորվել են անվտանգության և հրազենից օգտվելու կանոնների վերաբերյալ, ինչպես նաև ծանոթացել ուսումնական կետերում ներկայացված սպառազինության նմուշներին։

  • Կիսվել: