հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Զինվորն ու սպան ավելի վստահ ու համարձակ են, երբ թիկունքին ունեն գրագետ և կոչմանը հավատարիմ ռազմական բժիշկներ․ Մուրադյան

Զինվորն ու սպան ավելի վստահ ու համարձակ են, երբ թիկունքին ունեն գրագետ և կոչմանը հավատարիմ ռազմական բժիշկներ․ Մուրադյան

ՀՀ զինված ուժերում այսօր նշվում է բուժծառայողի մասնագիտական օրը։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորել է ռազմական բժիշկներին մասնագիտական տոնի առթիվ։

«Զինվորականի և բժշկի երդման ներքո դուք ձեր ուսերին եք կրում մեր հայրենիքի պաշտպանների առողջացման և կյանքերի փրկության պատասխանատու գործը:

Ռազմական բժշկի ուղին ընտրած մասնագետները ծառայում են կրկնակի երդման ներքո՝ զինվորական և Հիպոկրատի: Իրենց կոչմանը հավատարիմ՝ ռազմական բժիշկները մեծ պատասխանատվությամբ են իրականացնում հայրենիքի պաշտպանների՝ զինվորների և սպաների առողջացման ու կյանքերի փրկության առաքելությունը: Զինվորն ու սպան ավելի վստահ ու համարձակ են, երբ թիկունքին ունեն գրագետ և կոչմանը հավատարիմ ռազմական բժիշկներ: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի դերը մեծ է ռազմական բժիշկներ կրթելու, բուժծառայողներ պատրաստելու գործում: Շնորհավորում ենք բոլոր ռազմական բժիշկներին մասնագիտական տոնի առթիվ ՝ մաղթելով քաջառողություն, անսպառ եռանդ և հաջողություններ: Հուսով ենք, որ ձեր մասնագիտական գործունեությունը մշտապես կիրականացնեք խաղաղ և ուժեղ հայրենիքում»,- գրել է Մուրադյանը:

  • Կիսվել: