շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Զինվորի կյանքը փրկելու հարց էր, ոչ թե ծանր վիրահատություն էր գնալու, ռադիովիրաբույժներ հրավիրեցինք. Կյանքեր փրկած բժիշկը

Զինվորի կյանքը փրկելու հարց էր, ոչ թե ծանր վիրահատություն էր գնալու, ռադիովիրաբույժներ հրավիրեցինք. Կյանքեր փրկած բժիշկը

ՀՀ Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է Լաուրա Մամյանի և Ռազմիկ Տիգրանյանի պատրաստած տեսանյութը՝ ռազմական վիրաբույժ, բուժծառայության մայոր Համլետ Ղորխմազյանի մասին:
 
«Մենք պարտավոր ենք իրենց՝ որպես մեր տղաների նայենք, տարբերություն չպետք է լինեն, և ծնողները դա պետք է զգան: Եթե եկել-հասել են այստեղ, ապաքինելուց հետո դու միայն վերքը չպիտի բուժես, այլև  տրամադրություն, լիցք, ուժ ու կորով պիտի տաս, որ գնա ծառայությունը շարունակի»,- ասել է Ապրիլյան մարտական գործողությունների մասնակից վիրաբույժը:
44 օրյա պատերազմի ընթացքում նա համալրել է սպիտակ բանակի շարքերը՝ աշխատելով Կենտրոնական զինվորական հոսպիտալում, որտեղ  ամենածանր վիրավորներին  են տեղափոխել:
 
«Այդ ժամանակ կպնդեմ ու կասեմ, որ իրականում մեր Կենտրոնական զինվորական հոսպիտալը պատշաճ ձևով կատարեց իր մարտական խնդիրը՝ փրկելով հարյուրավոր զինվորների, դժվար օրեր են, չեմ ուզում հիշել…»,-ասել է բժիշկը:
Հիշել է նաև, որ այդ օրերին ոչ միայն մասնագիտական պարտքն էին կատարում, այլև փորձում տրամադրություն փոխանցել վիրավոր զինվորներին, կատակ էին անում, ասում էին, որ պիտի հաղթենք, իսկ տղաներն իրենց հերթին հարցնում էին՝ երբ պիտի բուժվենք, գնանք ընկերներին օգնենք:
Բուժծառայության մայորը հիշել է մի դեպքի մասին.
 
«Զինվորի կյանքը փրկելու հարց էր, ոչ թե ծանր վիրահատություն էր գնալու, ռադիովիրաբույժներ հրավիրեցինք, արագ եկան, միացան մեզ, հնարավոր եղավ մասնագիտական մոտեցմամբ համատեղ այդ տղայի կյանքը փրկել: Հիմա նա նշանվել է, նշանին կանչել էր, չենք գնացել, բայց խոստացել ենք, որ հարսանիքին կմասնակցենք»,-ասել է նա:

  • Կիսվել: