շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Զինվորական դատախազի տեղակալն ազատվել է պաշտոնից

Զինվորական դատախազի տեղակալն ազատվել է պաշտոնից

ArmLur am-ի տեղեկություներով` աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանը: Մեզ հասած լուրերի համաձայն՝  նա սեփական դիմումի համաձայն է ազատվել պաշտոնից:

Ի դեպ վերջինիս եղբարն աշխատել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի հետ փոխկապակցված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում, սակայն նա եւս ազատվել է պաշտոնից: Իսկ թե որքանով կապ ունի դատախազ եղբոր ազատումը այս գործընթացի հետ, մեզ առայժմ պարզել չհաջողվեց:

  • Կիսվել: