հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. աղբյուր

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. աղբյուր

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Պաշտպանության նախարարության իր աղբյուրները:

Ըստ աղբյուրի պատճառը ԳՇ պետի որդու հարսանիքն է կորոնավիրուսային սահմանափակումների ֆոնին:

Առավոտյան վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ մինչև այսօր ժամը 12-ը հարցը պետք է քննարկվեր:

Պաշտպանության նախարարության և ԳՇ մամուլի խոսնակներից պաշտոնական հաստատում լուրին չհաջողվեց ստանալ, նրանք հեռաղոսազանգերի չէին պատասխանում:

Ավելի վաղ Դավթյանը ասել էր, որ պատրաստ է կրել պատասխանատվություն, եթե որդու հարսանյաց արարողության ժամանակ օրենք է խախտել, թեպետ անձամբ այդպես չի կարծում:

Իսկ պարետատնից InfoPort-ին փոխանցեցին, որ դեպքը ուսումնասիրվում է, և եթե պարզվի օրենքներ են խախտվել, խախտողները կենթարկվեն պատասխանատվության:

  • Կիսվել: