հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Զինծառայողներն անցկացրել են մարտավարական վարժանքներ

Զինծառայողներն անցկացրել են մարտավարական վարժանքներ

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ Ֆիզիկական և մասնագիտական պատրաստվածության մակարդակն ամրապնդելու նպատակով 1-ին զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողներն անցկացրել են մարտավարական վարժանքներ:

«Հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկներն իրականացրել են պայմանական հակառակորդի տեղակայման վայր ներթափանցման, կենդանի ուժի և հրամանատարական կետի չեզոքացման գործողություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: