ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զինծառայողների բուժսպասարկումն իրականացվում է հավասարաչափ՝ գործող կարգի համաձայն. ՊՆ

Զինծառայողների բուժսպասարկումն իրականացվում է հավասարաչափ՝ գործող կարգի համաձայն. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ ժամանակավորապես դադարեցվում է զինծառայողների, զորահավաքով զորակոչվածների և կամավորականների կողմից առողջական վիճակի վերաբերյալ ԶՈՒ ռազմաբժշկական վարչություն ուղարկվող դիմում-բողոքների ընդունումը:

Ռազմական դրության պայմաններում բոլոր զինծառայողների, այդ թվում՝ զորահավաքով զորակոչվածների և կամավորականների բուժսպասարկումը հավասարաչափ իրականացվում է ԶՈՒ բուժ-տարհանիչ միջոցառումների ընդհանուր համակարգում, զորամասերում կամ տեղակայման վայրերում գործող կարգի համաձայն:

  • Կիսվել: