ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4465-ն է՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4465-ն է՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 26 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։

Հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն՝ հիմնական շահառուների քանակը 4465-ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկն՝ այստեղ։
 
Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։ 

  • Կիսվել: