շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Զինծառայող Տիգրան Մանվելյանը մահացել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից

Զինծառայող Տիգրան Մանվելյանը մահացել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից

2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մանվելի Մանվելյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար:

  • Կիսվել: