ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Զինկոմիսարիատներում աշխատանքից մասսայական ազատումների մասին խոսք չի կարող լինել. Սարգսյան

Զինկոմիսարիատներում աշխատանքից մասսայական ազատումների մասին խոսք չի կարող լինել. Սարգսյան

Զինկոմիսարիատներում աշխատանքից մասսայական ազատումների մասին խոսք չի կարող լինել, չկա նման բան եւ չի եղել: Այս մասին ՊՆ լրատվական ծառայությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Արեն Սարգսյանը:

Նա, մասնավորաապես, նշել է. «Աշխատավարձը հարաբերական մեծություն է, եւ տարբեր մարդիկ տարբեր գումարով են բավարարվում կամ չբավարարվում: Այն, որ մարդը ցանկանում է էլ ավելի բարձր վարձատրվող աշխատանք ունենալ, դա բոլորի մոտ է, ոչ միայն զինվորական կոմիսարիատում, ոչ միայն պետական կառավարման համակարգում: Բայց զինկոմիսարիատում մենք ունենք տարբեր հաստիքներ, աշխատանքային պայմանագրով աշխատողներ, քաղաքացիական ծառայողներ, թե զինվորական ծառայողներ, եւ նրանց բոլորի աշխատավարձերը տարբերվում են:

Ինչպես զինվորականները կարող են ատեստավորվել, այնպես էլ մնացած ծառայողները կարող են մասնակցել մրցույթների եւ բարձրացնել իրենց աշխատավարձերը»:

Սարգսյանը հավելել է, որ այս ոլորտում նույնպես թվայնացման աշխատանքներ են ընթանում: Նա հույս է հայտնել, որ դրանից հետո աշխատակիցների ֆիզիկակական աշխատանքը կթեթեւանա:

  • Կիսվել: