ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ժողովուրդը պետք է արդարացիորեն իմանա, թե ինչ է կատարվել այս պատերազմում. Սասուն Միքայելյան

Ժողովուրդը պետք է արդարացիորեն իմանա, թե ինչ է կատարվել այս պատերազմում. Սասուն Միքայելյան

Ազգային ժողովի ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության պատգամավոր և Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը իրավապահ մարմիններին կոչ արեց պարզել Արցախյան երկրորդ պատերազմի հետ կապված ողջ իրականությունը և ներկայացնել ժողովրդին: Այս մասին նա ասաց Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում:  

Միքայեյանն ասաց. ՛՛Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ամեն բան կարող են ասել: Խորհուրդ կտամ մեր իրավապահ մարմիններին, որ իրականությունը պարզեն և ներկայացնեն մեր ժողովրդին: Եթե դա չարվի, մենք չենք կարողանա համախմբվել: Արդարությունը միշտ պետք է հաղթի, և ժողովուրդը պետք է արդարացիորեն իմանա, թե ինչ է կատարվել այս պատերազմում՛՛:

Հիշեցնենք, որ ԵԿՄ անդամներն այսօր Երկրապահի օրվա առթիվ այցելել են Եռաբլուր:

  • Կիսվել: