շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ժամը 04:00-ի դրությամբ՝ իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է մնալ ծայրահեղ լարված. ՀՀ ՊՆ

Ժամը 04:00-ի դրությամբ՝ իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է մնալ ծայրահեղ լարված. ՀՀ ՊՆ

Ժամը 04։00–ի դրությամբ իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով սկսված փոխհրաձգությունը շարունակվում է չթուլացող ինտենսիվությամբ։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ–ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հարվածներ են հասցնում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Որոշ ուղղություններով ադրբեջական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ, դիրքային մարտերը շարունակվում են։ ՀՀ ԶՈՒ համարժեք պատասխան են հասցնում հակառակորդին և ամբողջ ծավալով կատարվում են իրենց առջև տրված մարտական խնդիրները։ Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են»։

  • Կիսվել: