ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վերահաստատում ենք՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է․ ՊՆ խոսնակը՝ ադրբեջանական շինծու լուրերի մասին

Վերահաստատում ենք՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է․ ՊՆ խոսնակը՝ ադրբեջանական շինծու լուրերի մասին

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքել է ադրբեջանական մամուլում տարածվող լուրերը այն մասին, թե, իբր, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական գյուղերի, դիրքերի, տրանսպորտային միջոցների և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ԱՀ քաղաքացիների ուղղությամբ։

"Այսպիսով, ադրբեջանական կողմը փորձ է կատարում քողարկել սեփական գործողությունները, որոնց նպատակն է ապակայունացնել իրավիճակը սահմանին։ Նմանաբովանդակ տեղեկատվական նախապատրաստական աշխատանք է իրականացվել մարտի 30-ի չհաջողված դիվերսիոն ներթափանցման փորձից առաջ։

Վերահաստատում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է։

ՀՀ զինված ուժերը դիմելու են միայն համարժեք քայլերի",- գրել է խոսնակը։

 

 
 
 

  • Կիսվել: