շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի բարձրաստիճան զինվորականները հանդիպել են Գեղարքունիքի մարզի 12-րդ դասարանների աշակերտների հետ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի բարձրաստիճան զինվորականները հանդիպել են Գեղարքունիքի մարզի 12-րդ դասարանների աշակերտների հետ

Զինվորական ծառայության գրավչության բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակում ապրիլի 6-7-ը տեղի է ունեցել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանի և ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Հարություն Մաթևոսյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի 12-րդ դասարանների աշակերտների հետ:

Գնդապետ Երոյանը աշակերտներին է ներկայացրել ընդունելության նոր կարգը, կրթական ծրագրերը, ինչպես նաև արտասահմանում ուսանելու տարատեսակ հնարավորությունները։

Հանդիպմանը ներկա էին նաև ռազմական համալսարանի կուրսանտները, ովքեր սերնդակիցներին են ներկայացրել իրենց ընտրած պատվաբեր մասնագիտության կարևորությունը, համալսարանի հագեցած առօրյան և ուսումնական գործընթացը:

Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանով։

  • Կիսվել: