հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև երեկ վիճաբանություն է եղել․ վեճը շատ արագ հարթվել է․ ՊՆ

Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև երեկ վիճաբանություն է եղել․ վեճը շատ արագ հարթվել է․ ՊՆ

Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև երեկ վիճաբանություն է եղել: Վիճաբանությունը եղել է հայկական կողմում արգելափակված ադրբեջանցի զինվորականների հետ, վեճը շատ արագ հարթվել է։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Նշենք, մամուլում լուրեր էին շրջանառվում առ այն, որ Վարդենսիում ադրբեջանցի զինվորականները հայերի էին ծեծել և առաջխաղացում ապահովել այդ հատվածում։

Հիշեցնենք, մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներիում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։


  • Կիսվել: