հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գուցե, դա է եղել մեր ամենամեծ սխալը, որ վստահել ենք բանակին. Նիկոլ Փաշինյան

Գուցե, դա է եղել մեր ամենամեծ սխալը, որ վստահել ենք բանակին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ Կառավարությունը ՀՀ զինված ուժերի համար ոչինչ չի խնայում։ Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը:

«Բանակի համար չենք խնայել ոչինչ։ Ոչինչ, մինչև այս պահն էլ եմ ասում։ Մենք վստահել ենք մեր բանակին։ Ընդ որում, իմացել ենք քաղաքական կապվածության մասին, ինչ-որ բաներ իմանալիս աչք ենք փակել։ Մենք վստահել ենք և չենք խնայել ոչինչ։ 2018 թվականից մինչև այսօր չկա մի դեպք, որ բանակում որևէ բան տեղի ունեցած չլինի այն պատճառով, որ Կառավարությունը ասի փող չկա։ Բացառված է։ Չի կարող այդպիսի բան լինել։

Գուցե դա է եղել մեր ամենամեծ սխալը, որ վստահել ենք բանակին, որովհետև հիշում եք, պատմել եմ, որ նույնիսկ պատերազմի ժամանակ նույնիսկ հարազատ մարդիկ եկել են ինձ մոտ, փորձել են ասել ինչ-որ մի բարձրաստիճան հրամանատար ինչ-որ մի բան չի անում, ես դուրս եմ հանել այդ մարդուն և ասել, որ թույլ չեմ տա, որ իմ երկրի բանակի սպայի մասին այդպիսի բան ասես։ Այսօր այդ սպան որպես մեղադրյալ անցնում է քրեական գործով»,- ընդգծեց Փաշինյանը։

  • Կիսվել: