շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը հրավիրվել է ԱԺ հանձնաժողով

Վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը հրավիրվել է ԱԺ հանձնաժողով

2016-ի ապրիլյան դեպքերի հանգամանքները հետաքննող հանձնաժողով այսօր ժամը 14.00-ին կկանչվի Հայաստանի վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը, այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ, Անդրանիկ Քոչարյանը։

Արշակ Կարապետյանը, հիշեցնենք, վարչապետի խորհրդական էր նշանակվել մարտի 1-ի գործով որպես վկա ցուցմունք տալուց հետո: Նա ապրիլյան պատերազմի շրջանում զբաղեցրել է Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետի պաշտոնը: Այդ դեպքերից հետո նրան ազատեցին պաշտոնից:

Ըստ որոշ տեղեկությունների, նրան պաշտոնից ազատելը պայմանավորված էր թերի ախատանքով: Այնուհետև նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդի պաշտոնում, իսկ 2018-ի իշխանափոխությունից հետո`վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական։

  • Կիսվել: