ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ԵԿՄ վարչության պատվիրակությանը՝ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ԵԿՄ վարչության պատվիրակությանը՝ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ

Հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Երկրապահ կամավորականների միության վարչության պատվիրակությանը՝ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպության հետ պաշտպանական գերատեսչության առաջիկա ծրագրերին ու փոխգործակցությանը, բանակ-հասարակություն կապերի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ երկրապահները այսուհետ ևս կշարունակեն իրենց նշանակալի ավանդն ունենալ հայրենիքի պաշտպանությանն առնչվող, ինչպես նաև երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գործում:

 

 

  • Կիսվել: