կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Վաղարշակ Հարությունյանն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություններ

Վաղարշակ Հարությունյանն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություններ

Հունիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է Հայաստանի Հանրապետությունում անօդաչու թռչող սարքերի և ռադիոէլեկտրոնային միջոցների արտադրությամբ զբաղվող մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ:

ՊՆ-ից հայտնում են, որ Նախարարի պաշտոնակատարը շրջել է արտադրական սրահներում, ծանոթացել ընկերությունների գործունեությանը, իրականացվող նախագծերին և ապագա ծրագրերին:

Վաղարշակ Հարությունյանին ներկայացվել է ընկերությունների արտադրանքը, մասնավորապես՝ ժամանակակից անօդաչու թռչող սարքերի օրինակները։ Այցի ընթացքում քննարկվել են նաև ռազմարդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունները։

Վաղարշակ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում ռազմարդյունաբերական ընկերությունների գործունեության ակտիվացում է նկատվում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է պետություն-մասնավոր փոխշահավետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

 

  • Կիսվել: