կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ուզում են այդ տարածքներում առավելություն ստանալ, բայց փորձերը կանխվում են. Արման Սարգսյանը՝ ՄԻՊ հայտարարությանն ի պատասխան

Ուզում են այդ տարածքներում առավելություն ստանալ, բայց փորձերը կանխվում են. Արման Սարգսյանը՝ ՄԻՊ հայտարարությանն ի պատասխան

ԱԺ ամբիոնից ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցին, անդրադարձավ ՀՀ Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ ներթափանցած ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչների կողմից տվյալ տարածքներում իրականացվող ամրաշինական և այլ աշխատանքների մասին ՄԻՊ-ի հայտարարությանը։ 

«Հայաստանի պաշտպանության նախարարությունը երբեք չի հերքել, որ փորձեր չեն կատարվում: Ծանր ինժեներական տեխնիկայի կիրառմամբ մարտական դիրքեր կահավորելու և դեպի իրենց մարտական դիրքեր տանող ճանապարհները կահավորելու ուղղությամբ որոշակի փորձեր կատարվում են, բայց դրանք կանխվում են, որոնց մասին բազմիցս ասվել է: Բնականաբար, իրենք ամեն գնով ուզում են, որ այդ վայրում, որտեղ հայտնվել են, կահավորեն կամ առավելություն ստանան, բայց յուրային զորքերի կողմից դրանք հնարավորինս արագ և օպերատիվորեն կանխվում են»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Նրա խոսքով՝ փորձեր կատարելը և ամրապնդվելը տարբեր հասկացություններ են:

  • Կիսվել: