հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ուժի գեղեցկությունը․ ՊՆ մամուլի խոսնակի գրառումը (լուսանկարներ)

Ուժի գեղեցկությունը․ ՊՆ մամուլի խոսնակի գրառումը (լուսանկարներ)

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Մայրության եւ գեղեցկության տոնի՝ ապրիլի 7-ի առթիվ Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է կին զինծառայողների լուսանկարներ ու գրել․

«ՈՒԺԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայոց բանակի սիրելի՛ կին զինծառայողներ, սիրելի՛ մայրեր, քույրեր, ի սրտե շնորհավորում ենք ձեզ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ։ Հայ կինը ոչ միայն պատերազմի դաշտում է տղամարդու կողքին, այլեւ խաղաղության օրերին չի մոռանում հայրենիքի պաշտպանի իր դերն ու կարեւորությունը։ Բանակը, ինչքան էլ հզոր լինի, մեր տղամարդիկ ինչքան էլ ուժեղ լինեն, այնուամենայնիվ, կանացի խորաթափանցության, պարտաճանաչության եւ կարգապահության, ներողամտության եւ քնքշության կարիք ունի։

Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ սրտանց շնորհավորում ենք ազատամարտիկների եւ զինվորների մայրերին, մեր քույրերին ու դուստրերին, կին ազատամարտիկներին, կին զինծառայողներին եւ բոլոր հայրենասեր կանանց, մաղթում նրանց սեր, երջանկություն, տոկունություն եւ արիություն»։

 

  • Կիսվել: