շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ուժերի եւ միջոցների նպատակային բաշխումը հնարավորություն է ընձեռել հակազդել հակառակորդի սադրիչ գործողություններին. ԶՈՒ ԳՇ պետ

Ուժերի եւ միջոցների նպատակային բաշխումը հնարավորություն է ընձեռել հակազդել հակառակորդի սադրիչ գործողություններին. ԶՈՒ ԳՇ պետ

Հունվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, նվիրված զինված ուժերի 2019թ. ուսումնական տարվա մարտական եւ զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության արդյունքների, զորքերում բարոյահոգեբանական ապահովման վիճակի առավել բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքների քննարկմանը: 

Նիստի ընթացքում հիմնական հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Ներկայացնելով կատարված աշխատանքները, առկա ձեռքբերումներն ու բացթողումները՝ ԶՈՒ ԳՇ պետը փաստել է, որ լայն թափով շարունակվել են նորագույն սպառազինության եւ ռազմական տեխնիկայի համալրման, զորքերի մարտունակության եւ կարգապահության ամրապնդման, զինանձնակազմի մարտական պատրաստության որակի բարձացմանն ուղղված բոլոր միջոցառումները, ինչպես նաեւ մարտական հենակետերի լրակահավորման, տեսադիտարկման համակարգերի զարգացման աշխատանքները:

Ուժերի եւ միջոցների նպատակային բաշխումը հնարավորություն է ընձեռել կատարելագործել զինանձնակազմի մարտավարական-մասնագիտական ունակությունները, բարձր մակարդակով կատարել առաջադրված խնդիրները եւ հակազդել հակառակորդի սադրիչ գործողություններին:

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: