ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիային պատկանող ամերիկյան F16 ինքնաթիռների տեղակայումը Ադրբեջանում ապօրինի է. քաղաքագետ

Թուրքիային պատկանող ամերիկյան F16 ինքնաթիռների տեղակայումը Ադրբեջանում ապօրինի է. քաղաքագետ

Թուրքիային պատկանող ամերիկյան F16 ինքնաթիռների տեղակայումը Ադրբեջանում ապօրինի է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը

«Զենքի արտահանման վերահսկման մասին» ԱՄՆ օրենքը պարտավորեցնում է, որ օտարերկրյա պետական կառույցները պետք է ստանան ԱՄՆ կառավարության հավանությունը, նախքան նրանք ԱՄՆ-ի ծագմամբ զենքը երրորդ կողմին փոխանցեն: Նման հավանություն չկա:

Սա առաջին անգամը չէ, որ Թուրքիան խախտում է ամերիկյան օրենսդրությունն ու պայմանագրային պարտավորությունները:

Համարյա վստահ եմ, որ այս նկարը NASA-ն է արել և փոխանցել New York Times-ին»,- նշել է նա։ 

  • Կիսվել: