հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին երբեք միայն խոսքով չի եղել. Հովհաննիսյան

Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին երբեք միայն խոսքով չի եղել. Հովհաննիսյան

Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին երբեք միայն խոսքով չի եղել: Այս մասին ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Պատասխանելով հարցին, թե լուրեր են շրջանառվում, թե Թուրքիան վարձկանների է ուղարկում Ադրբեջան՝ նա ասաց, որ ոչինչ չի բացառում, թեև հստակ տեղեկություն չունի:

Նա հաստատեց նաև իսրայելական ԱԹՍ-ի՝ հայկական կողմին անվնաս հասնելու մասին տեղեկությունը:

Հովհաննիսյանն ասաց, որ ռուսական ԶԼՄ-ի հետ զրույցում ինքն ասել է, որ կողմերից ոչ մեկը բարձունք չի վերցրել: ՛՛Հարցը հենց բարձունքի մասին էր, այդպես էլ պատասխանել եմ՛՛.-ասաց նա: Հովհաննիսյանը կրկին հիշեցրեց, որ դիրքային փոփոխությունների մասին խոսելը վաղ է: Նա հորդորեց չխանգարել, թողնել, որ զինծառայողներն անեն իրենց գործը:

  • Կիսվել: