ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թշնամու գնդակից զոհված զինվոր Արշակ Սարգսյանը Ագարակ համայնքից էր, ամռանն էր զորակոչվել ու մեծ սիրով մեկնել ծառայության

Թշնամու գնդակից զոհված զինվոր Արշակ Սարգսյանը Ագարակ համայնքից էր, ամռանն էր զորակոչվել ու մեծ սիրով մեկնել ծառայության

Թշնամու գնդակից զոհված զինվոր Արշակ Սարգսյանը Սյունիքի մարզի Ագարակ համայնքից էր, ընտանիքի ավագ որդին էր, ունի իրենից փոքր եղբայր։ Ամռանն էր զորակոչվել, շատ մեծ սիրով էր մեկնել ծառայության, հայրենասեր էր, ուժեղ սյունեցի։ Infoport.am-ի հետ զրույցում ասաց Ագարակ համայնքի ղեկավար Արմեն Անտոնյանը։

Զինվորի մայրը տնային տնտեսուհի է, հայրն աշխատում է Ագարակի պղնձձամոլիբդենային կոմբինատում, ժամեր առաջ են ՊՆ-ից հայտնել ընտանիքին լուրը, ծնողների վիճակը բառերով նկարագրել անհնար է։ Մոր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:

 

  • Կիսվել: