երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ծավալների առումով ԶՈՒ-ի համար բավարար չէր. Տոնոյանը՝ պատերազմի օրերին ՀՀ մտած սպառազինության մասին

Ծավալների առումով ԶՈՒ-ի համար բավարար չէր. Տոնոյանը՝ պատերազմի օրերին ՀՀ մտած սպառազինության մասին

Թե՛ ԳՇ պետի հետ մեր զրույցը, թե՛ առհասարակ մնացած տեղեկատվությունը մեզ հանգեցրել են այն մտքին, նաև կան ուղիղ փաստարկներ դրա մասին, որ պատերազմի օրերին Հայաստան մտած սպառազինությունը եղել է չնչին քանակի: 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին հարցրեց՝ հաստատո՞ւմ, թե՞ հերքում է ծավալի մասին արված դիտարկումը: 

«Ծավալների առումով ԶՈՒ-ի համար բավարար չէր, բայց ապահովման առումով արվել է համարյա թե անհնարինը, որի վերաբերյալ հակառակորդ երկրի նախագահը երկու անգամ, կարող եմ օրերն էլ ասել՝ որ օրերին, հրապարակային բողոքել է»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

  • Կիսվել: