շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տեսական գիտելիքների ստուգման համար առաջիկայում կունենանք նաև համակարգային ծրագիր, որում զինծառայողը քննություն կհանձնի. Պապիկյան

Տեսական գիտելիքների ստուգման համար առաջիկայում կունենանք նաև համակարգային ծրագիր, որում զինծառայողը քննություն կհանձնի. Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ պայմանագրային զինծառայողները կամավոր ատեստավորման համար հանձնելու են և՛ տեսական, և՛ գործնական քննություններ:

«Տեսական գիտելիքների ստուգման համար առաջիկայում կունենանք նաև համակարգային ծրագիր, որում զինծառայողը քննություն կհանձնի և կտեսնի արդյունքը: Բայց մեզ համար էական է գործնական հատվածը: Այսինքն՝ սպայական հատվածը՝ դասակ, վաշտ, գումարտակ, գունդ օղակում խնդիրներ լուծելու և նաև առաջադրած խնդիրները պատկերացնելու քննություն պետք է հանձնի, որը ևս տեսական է, բայց գործնականում պետք է դա տեսանելի լինի մեզ, որ զինծառայողը հասկանում է ինչպես զորքը կառավարել մարտի դաշտում: Մյուս մասը՝ ֆիզիկական պատրաստություն է, առանց ֆիզիկական պատրաստության հետագայում կունենանք բազում խնդիրներ: Եվ ամենակարևորներից մեկը կրակային պատրաստությունն է: Դա նույնպես պետք է ստուգենք»,- Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը:

Նախարարի խոսքով՝ բարձրագույն սպայական կազմի և (մայորի կոչումից բարձր) ատեստավորումը անցկացնելու է Պաշտպանության նախարարության հանձնաժողովը, իսկ գլխավոր շտաբի հանձնաժողովը՝ մայորից ցածր զինվորականների ատեստավորումը:

«Ունենալու ենք նաև կորպուսային հանձնաժողովներ և այլ գերատեսչությունների առկայություն: Գուցե, քննարկենք նաև օրենսդիրի մեր գործընկերների հնարավոր մասնակցությունը»,- նշեց Պապիկյանը:

  • Կիսվել: